Տուր Քեզ մոտենալ՝ բալասանվելու,
սերնդի ցավը քեզ փոխանցելու.
Օ՜ երկնավոր Հայր, ցավի ստինքից
արցունք ենք ջամբում.
Օգնության հասիր,
Ցողիր, պարուրիր երկնային լույսով:
Տարրալուծելով դեպ Քեզ
գնացող կայմերը հոգու`
Անալիք ու մեղմ առագաստներով.
Մեզ Տուն հասցրու… Մեզ Տուն հասցրու,
Ամոքիր մեզ, Տեր… տկա՜ր ենք այնպես….
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ